Facebook
Poker
Նորություններ
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ Ակումբի անդամների միջև
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ ակումբում։ Սկիզբը՝...
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ Ակումբի անդամների միջև
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ ակումբում։ Սկիզբը՝...
FIFA 2018
Դիտեք FIFA 2018-ի խաղերը մեր ակումբում: 4 մեծ LCD հեռուստացույց ...
Լոգին`
Գաղտ.`
Չե՞ք հիշում
 
Գրանցում
ԲԻԼԻԲՈՄ քարտ
Առանց կայքի ղեկավարության նախնական համաձայնության արգելվում է նյութերի ամբողջական կամ մասնակի կրկնօրինակումը:
© 2019 "Բիլիբոմ" ակումբ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Բիլիբոմ քարտ

"ԲԻԼԻԲՈՄ" բիլիարդ ակումբը 4 տարվա գործունեությունից հետո իր ակումբի այցելուներին ներկայացրեց "ԲԻԼԻԲՈՄ" քարտ համակարգը, որն իր մեջ ներառում է ակումբային և կուտակային քարտեր:

"ԲԻԼԻԲՈՄ" քարտերը տրամադրվում են անվճար: Ցանկացած այցելու կարող է ձեռք բերել "ԲԻԼԻԲՈՄ" քարտ, բայց պետք է հետևել որոշակի ընթացակարգի:

Կարող եք նաև գրանցել Ձեր մատնահետքը և օգտվել ակումբի զեղչերից և առավելություններից առանց ակումբային քարտի:

Ցանկացողները նախ պետք է ակումբում կամ առցանց մեր կայքում լրացնեն տրամադրված հայտը, որից հետո մեկ շաբաթվա ընթացքում կտրամադրվի "Հյուր" քարտ:

"Հյուր" քարտը դեռ զեղչ չի նախատեսում, այն կուտակային քարտ է: Ամեն անգամ` նախքան վճարելը, քարտատերը ներկայացնում է իր քարտը, որը իդենտիֆիկացվում է համակարգչի կողմից, և քարտի վրա կուտակվում են վճարած բոլոր հաշիվները:
35 000 դրամի շեմին հասնելով` քարտատիրոջ քարտը փոխարինվում է "Ստանդարտ" քարտով:

"Ստանդարտ" քարտը անվանական քարտ է, որը տալիս է 5% զեղչի իրավունք, ինչպես նաև հաջորդ` "Բիզնես" քարտ ստանալու հնարավորություն:

Այստեղ արդեն բիլիարդի կուտակային շեմը 350 000 դրամ է: Մենք կարծում ենք, որ սա այնքան էլ բարձր շեմ չէ, առավել ևս, որ կա "Բեր ընկերոջդ" հնարավորությունը: Այսինքն ցանկացողներին կտրամադրվի "Հյուր" քարտ, որը կարելի է փոխանցել ցանկացած "ընկերոջ": "Ընկերների" քարտերը փախկապակցված են, և "Հյուր" քարտի շեմը լրանալուն պես, կուտակված գումարի (35 000 դր) չափով կհամալրվի նաև "Հյուր" քարտը հանձնողի կուտակային գումարը:

"Ստանդարտ" քարտը փոխարինվում է "Բիզնես" քարտով, բայց այստեղ կուտակվում են ոչ միայն բիլիարդի համար վճարած գումարները, այլ նաև` բարի:

Ակումբում կարող եք ճշտել, թե ինչքան է կուտակվել Ձեր քարտի վրա: Բացի դրանից, քարտատերերը կարող են գրանցվել կայքում և ստանալ ամբողջական ինֆորմացիա իրենց հաճախումների մասին: Մեզ մոտ ամեն ինչ արդար է և թափանցիկ:

Առավելագույնը կարող եք հասնել 15% զեղչի և’ բիլիարդի, և’ բարի համար, որը մեր կարծիքով այնքան էլ վատ չէ:

Բայց սա ամենը չէ: Ակումբի անդամներին (կախված քարտի տեսակից) տրամադրվում են տարբեր արտոնություններ. անվճար ձեռնոց, անվճար կաշվե կոճակ և փոխում, սեղան պատվիրելու հնարավորություն, խաղաձողի անվճար պահում ակումբում և այլն: Մանրուքներ են, բայց հաճելի է:

Բոլոր քարտերին տրվում է անհատական շտրիխ-կոդ:

Քարտը տալիս է նաև համապատասխան զեղչ մեր խանութից գնում կատարելիս:

"ԲԻԼԻԲՈՄ" քարտը կորցնելու կամ վնասելու դեպքում քարտատերը պետք է այդ մասին տեղեկացնի ակումբին, որպեսզի տրամադրվի նոր վերաթողարկված քարտը: Վերաթողարկված քարտի արժեքն է 1 000 դրամ:

"ԲԻԼԻԲՈՄ" քարտերը հանդիսանում են ակումբի սեփականությունը և ցանկացած պահի կարող են ապաակտիվացվել տնօրինության հայեցողությամբ:

Բոլոր քարտերը կվերանայվեն 01.01.2014թ.:

Քարտերի հետ կապված բոլոր հարցերով զանգահարել (093) 00 60 90 հեռախոսահամարով:

Billiard Club Bilibom